Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Ինչու՞ է թարախի կանաչ գույնը` լավ նշան

Ինչու՞ է թարախի կանաչ գույնը` լավ նշան

Շվեյցարացի գիտնականները բացահայտել են թարախին կանաչ երանգ հաղորդող ֆերմենտի ֆունկցիան: Թարախին կանաչ գույն տվող միելոպերօքսիդազա ֆերմենտը նպաստում է  հակասեպտիկ հատկություններով օժտված հիպոքլորաթթվի (HClO)  առաջացմանը: Սա հայտնաբերել են Բազելի (Շվեյցարիա) Համալսարանական հիվանդանոցի գիտնականները, ովքեր հետազոտության արդյունքները հրապարակել են Nature Microbiology ամսագրում:

Ինչպես պարզեցին գիտնականները, միելոպերօքսիդազա ֆերմենտը նստում է մանրէների մակերեսին և լեյկոցիտների կողմից սինթեզված ջրածնի պերօքսիդից առաջացնում ավելի ագրեսիվ նյութ՝ հիպոքլորաթթու: Այս թթուն քայքայում է բակտերիաների բջջաթաղանթը և բերում  նրանց ոչնչացման: Այսպիսով, օրգանիզմի սեփական հյուսվածքները չեն վնասվում, իսկ վարակի հարուցիչներն այդ բնական հակասեպտիկի դեմ դառնում են անպաշտպան:

Հետազոտողների կարծիքով, կարելի է ուժեղացնել հիպոքլորաթթվի առաջացման բնական մեխանիզմը՝ այդպիսով խթանելով օրգանիզմի իմուն ռեակցիան:

Սկզբնաղբյուր. medikforum.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ